Նավթի գները կտրուկ նվազել են
Տնտեսություն
Նավթի գները կտրուկ նվազել են միջազգային շուկայում՝ ԱՄՆ-ի անակնկալ հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներին: Brent տեսակի օգոստոսյան ֆյուչերսը մեկ օրվա ընթացքում իջել է ավելի քան 5 տոկոսով՝ հասնելով 76,45 դոլարի, մինչդեռ մեկ օր առաջ այն անցել էր 81 դոլարի շեմը։
Իրանի խորհրդարանը կոչ է արել արգելափակել Օրմուզի նեղուցը, որտեղից անցնում է աշխարհի նավթի, նավթամթերքների և հեղուկ բնական գազի 20 տոկոսը։ Եթե այս քայլը հաստատվեր երկրի անվտանգության խորհրդի կողմից, շուկաները կկանգնեին շոկի առաջ, իսկ հումքի գները կարող էին աճել մինչև երկու անգամ։
Միևնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ Իրանը, որը շարունակում է արտահանել նավթ, դժվար թե գնա նման քայլի՝ վնասելով սեփական մատակարարումները։ Քանի որ հարվածները չեն նպատակաուղղվել նավթային ենթակառուցվածքներին, Թեհրանը կարող է միայն ավելի վատացնել իր իրավիճակը նեղուցի արգելափակմամբ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան