Լիտվան կոչ է անում ՆԱՏՕ-ին բացահայտել ռեսուրսների պակասը
Աշխարհ
Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսը կոչ է արել ՆԱՏՕ-ին չթաքցնել ռեսուրսների պակասի վերաբերյալ տեղեկատվությունը։ Financial Times-ին տված հարցազրույցում նա նշել է, որ դաշինքի անդամ երկրները պետք է կարողանան հրապարակավ բարձրաձայնել պաշտպանության միջոցների սղության մասին՝ պաշտպանական ծախսերն ավելացնելու պահանջն ավելի հիմնավոր դարձնելու համար։
Բուդրիսի խոսքով՝ գաղտնի պահելով այս տվյալները, դաշինքը թույլացնում է թուլացնել այն երկրների դիրքերը, որոնք հանդես են գալիս ռազմական բյուջեների ավելացման օգտին։ Նախարարը հատկապես կարևորել է հակաօդային պաշտպանության, հրետանային զինամթերքի և հեռահար սպառազինության ավելացումը՝ ընդգծելով, որ սա հատկապես կարևոր է Ռուսաստանից հեռու գտնվող պետությունների համար։
Ավելի վաղ՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր երկրի քաղաքացիներին հորդորել էր չանհանգստանալ Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Արևմուտք-2025» զորավարժությունների պատճառով, որոնք նախատեսված են աշնանը, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)