ԱՄՆ-ում հայտարարում են, որ Թրամփը կարող է զրկել Եվրոպան ինտերնետից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զրկել Եվրոպան ինտերնետ հասանելիությունից՝ հաշվի առնելով, որ Եվրամիության երկրներն ամբողջությամբ կախված են ամերիկյան ամպային ծառայություններից։ Այդ մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով բրյուսելյան անկախ հետազոտական կենտրոնի ղեկավար Զակ Մայերսի գնահատականին։
Մայերսի խոսքով՝ Թրամփը բացահայտ հակակրանք ունի Եվրոպայի նկատմամբ և գտնում է, որ ԵՄ երկրների նպատակը ԱՄՆ-ին վնասելն է։ Այս վերաբերմունքն, ըստ փորձագետի, կարող է հիմք դառնալ նման կոշտ քայլի համար։
«Հնարավորությունը, որ նա կարող է հրահանգել վթարային անջատում կամ որևէ այլ գործողություն, որը լրջորեն կվնասի ԵՄ-ի տնտեսական շահերին, հիմա շատ ավելի իրական է թվում, քան կես տարի առաջ», – նշել է Մայերսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)