Իրանը պատրաստվում են հարձակվել Իրաքում ամերիկյան բազաների վրա․ NYT
Աշխարհ
ԱՄՆ-ին հայտնի է դարձել, որ Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները ծրագրում են հարձակվել Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ռազմաբազաների վրա՝ ԱՄՆ օդուժի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածների ֆոնին: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Հրատարակության աղբյուրի համաձայն՝ աշխարհազորայինները դեռ ոչ մի գործողություն չեն ձեռնարկել, իսկ պաշտոնական Բաղդադն անում է ամեն ինչ՝ նրանց հետ պահելու ամերիկյան բազաների վրա հարձակումից։
Այս ֆոնին Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին լինել չափազանց զգույշ և, հնարավորության դեպքում, հեռանալ Մերձավոր Արևելքի երկրներից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)