Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հարձակման է ենթարկվել
Աշխարհ
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող «Հասեկ» ամերիկյան ռազմաբազան հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ընդ որում, նյութում չի նշվում՝ կոնկրետ ով է գնդակոծել ամերիկյան ռազմակայանը։
Աղբյուրների տվյալներով՝ հարձակումն իրականացվել է ականանետային կրակի կիրառմամբ։ Նշվում է, որ գնդակոծությունից հետո ամերիկյան բազայի գլխավոր մուտքի մոտ անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)