Windows-ը սկսել է արգելափակել Chrome բրաուզերի աշխատանքը
Համաշխարհային Մամուլ
Windows օգտատերերը սկսել են բողոքել, որ Google-ի Chrome բրաուզերն իրենց համակարգիչներում չի բացվում։ The Verge-ը հայտնում է, որ խնդիրը առաջացել է վերջին ամիսներին՝ կապված Windows-ի Family Safety (ծնողական հսկողություն) գործառույթի թարմացման հետ։
Google-ի աջակցման մասնագետները պարզել են, որ Family Safety ֆունկցիան երբեմն սխալմամբ արգելափակում է Chrome-ի գործարկումը, մինչդեռ մյուս բրաուզերները, ինչպիսիք են Firefox-ը կամ Opera-ն, առանց խնդիրների աշխատում են։ Որպես ժամանակավոր լուծում առաջարկվում է փոխել Chrome-ի հիմնական ֆայլի անունը։
Հիշեցնենք, որ հունիսին Microsoft-ն արդեն հայտարարել էր, որ դադարեցնում է իր Edge բրաուզերի պարտադիր առաջարկումը ԵՄ օգտատերերին՝ ի պատասխան «Թվային շուկաների մասին» եվրոպական օրենքի պահանջների։