Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումը հանցավոր է և անօրինական․ Բաղայի
Աշխարհ
Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումը հանցավոր է և անօրինական: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է ТАСС-ը:
«Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը գտնվում էին երաշխիքների մասին համաձայնագրի պաշտպանության ներքո և ատոմային Էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական վերահսկողության ներքո, համարվում է բացարձակապես անօրինական և հանցավոր արարք։ Աշխարհում ոչ մի մարդ, ոչ մի մակարդակի կազմակերպություն չի կարող որևէ կերպ արդարացնել այդ ագրեսիան», - ասել է նա։
«Իրանի նկատմամբ ռազմական ագրեսիան միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերի խախտում է։ Ուստի յուրաքանչյուր կառավարություն պարտավոր է պատշաճ կերպով բնութագրել այդ իրադարձությունները և, համաշխարհային ասպարեզում իր դիրքին համաչափ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ աղաղակող դաժանության և վտանգավոր անօրինականության դեմ պայքարելու համար», - հավելել Է Բաղային։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)