Փորձագետը քիչ հավանական է համարում նավթի գների կտրուկ աճը
Տնտեսություն
Vanda Insights վերլուծական ընկերության ղեկավար Վանդանա Հարիի գնահատմամբ՝ ներկայումս նավթի համաշխարհային գների շոկային աճի ռիսկերը փոքր են, քանի որ Իրանը, ամենայն հավանականությամբ, չի գնա Օրմուզի նեղուցի արգելափակմանը։ Նրա խոսքով՝ Իրանի նավթի արտահանման մեծ մասը կախված է այս ջրային ճանապարհից, և դրա փակումը կհարվածի երկրի եկամուտներին։
«Օրմուզի նեղուցի փակումը Իրանի համար շատ անհեռանկարային քայլ կլինի՝ հաշվի առնելով բյուջետային եկամուտների կախվածությունը նավթի արտահանումից», — նշել է Հարին CNN-ին տված մեկնաբանությունում։
Նրա խոսքով՝ այս պահին շուկաները զգուշությամբ հետևում են իրադարձություններին, սակայն շոկային գնաճի ռեալ վտանգ չի տեսնում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան