Սպանել են «Ամերիկայի ձայն»–ի լրագրողին
Աշխարհ
Պակիստանում ահաբեկիչները սպանել են «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի լրագրող Մուքարամահ Խան Աթիֆին, ով նկարահանելիս է եղել մզկիթում անցկացվող երեկոյան աղոթքը։ Սպանությունը տեղի է ունեցել նախօրեին մայրաքաղաք Փեշավարից 35կմ հեռավորության վրա գտնվող Շաբքադար քաղաքում։
«Ամերիկայի ձայն»–ի պակիստանյան բաժանմունքի հաղորդմամբ՝ Աթիֆը մասնագիտացված է եղել «թեժ կետերում» լրագրողական գործունեություն կատարելու մեջ։ Մի քանի ամիս առաջ նա գործուղվել է երկրի հյուսիս-արեւմտյան շրջանում գտնվող Մոհմանդ կոչվող ցեղային բնակավայրը, որտեղ գործող ծայրահեղականների կողմից սպառնալիքներ է ստացել։
Լրագրողի սպանության պատասխանատվությունը ստանձնել է պակիստանյան «Թալիբան» շարժումը, որի ներկայացուցիչ Իհնասուլա Իհսանն ասել է, որ «Թալիբան»–ը բազմիցս պահանջել է Աթիֆին՝ դադարեցնել թշնամական նյութեր պատրաստելուց, «բայց նա չի կատարել պահանջները, ինչի պատճառով էլ արժանացավ նման ճակատագրի», - ասել է Իհսանը։
Աթիֆը այս տարվա ընթացքում թալիբների կողմից Պակիստանում սպանված առաջին լրագրողն է։ 2011 թվականին Պակիստանում սպանվել էին 7
լրագրողներ և երկրորդ տարին անընդմեջ Պակիստանը համարվում է լրագրողների համար ամենավտանգավոր երկրներից մեկը։ Հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ