Իրանում հայտարարել են՝ ԱՄՆ-ն այժմ ուղղակիորեն ներգրավված է Իրանի հետ պատերազմի մեջ
Աշխարհ
ԱՄՆ-ն այժմ ուղղակիորեն ներգրավված է Իրանի հետ պատերազմի մեջ: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զրուցակիցն ընդգծել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիան հող է ստեղծում հակամարտությունը դեպի ամբողջ Մերձավոր Արևելք ընդլայնելու համար։
«Հանցագործ Ամերիկան, շարունակելով համակողմանի օգնություն ցուցաբերել Սիոնիստական ռեժիմի (Իսրայել-խմբ․) ագրեսիային՝ ակնհայտորեն խախտելով Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը, ուղղակի պատերազմի մեջ մտավ Իրանի հետ և հարձակվեց իրանական սրբազան հողի վրա»,- հավելել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)