Մեծ Բրիտանիան զգուշացրել է Իրանին՝ չկատարել կործանարար սխալներ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին նախազգուշացրել է Իրանին, որ հարձակումները ԱՄՆ ռազմաբազաների վրա կամ Օրմուզի նեղուցի արգելափակումը կլինեն «կործանարար սխալներ»։ Ինչպես նշել է Լեմին BBC-ի հետ զրույցում, բրիտանական զորքերն այժմ նույնպես գտնվում են տարածաշրջանում, և նման քայլերը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների։
Բրիտանացի դիվանագետը հավելել է, որ «օպտիմիստորեն» է գնահատում կողմերի միջև իրավիճակի կարգավորման հնարավորությունը, քանի որ, ըստ նրա, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հասկանում է նման գործողությունների վտանգավոր հետևանքները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի ռազմաբազան Սիրիայի Հասակեում ենթարկվել է հարձակման, սակայն հարձակման հեղինակները դեռևս պարզված չեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)