Մեծ Բրիտանիան Իրանին ԱՄՆ-ի հարվածների ֆոնին՝ ուժեղացնում է անվտանգությունը
Աշխարհ
Բրիտանական ռազմակայաններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումներն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի թիրախներին, հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին X սոցիալական ցանցի իր էջում։
«Մեծ Բրիտանիայի անձնակազմի և բազաների անվտանգությունը մեր առաջնահերթությունն է: Մենք հնարավորինս անվտանգ ենք պահում մեր զինված ուժերը և այս շաբաթ լրացուցիչ ինքնաթիռներ ենք տեղակայել»,- գրել է նախարարը՝ չհստակեցնելով, թե որ բազաների մասին է խոսքը։
Նա հավելել է, որ բրիտանական զինված ուժերը ոչ մի կապ չունեն Իրանին հասցված հարվածների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)