Կանխատեսվում է ԵՄ տնտեսության անկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով. ՌԴ նախկին դեսպան
Տնտեսություն
Ռուսաստանի նախկին ներկայացուցիչը Եվրամիությունում Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի շարունակական պատժամիջոցային քաղաքականությունը կարող է հանգեցնել եվրոպական տնտեսության անկման։ Նրա խոսքով՝ ներկայիս կուրսը վտանգավոր է ոչ միայն Մոսկվայի հետ հարաբերությունների սրման, այլ նաև երրորդ երկրների նկատմամբ, որոնք շարունակում են համագործակցել ՌԴ-ի հետ։
Չիժովը ընդգծել է, որ Եվրոպան փաստացիորեն հակադրվում է «գրեթե ողջ աշխարհին»՝ իր երկրորդական սահմանափակումներով։ Մինչդեռ, ըստ նրա, ԵՄ-ին անհրաժեշտ են քաղաքական գործիչներ, որոնք կփոխեն այս վտանգավոր ուղին, գրում է Лента.ру-ն։
Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան հայտարարել էին, որ կվետո դնեն Ռուսաստանի դեմ նախատեսված ԵՄ 18-րդ պատժամիջոցային փաթեթի վրա։ Այդ փաթեթում նախատեսվում էր սահմանափակումներ «Հյուսիսային հոսքերի» և ռուսական նավթ տեղափոխող 70 տանկերի նկատմամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան