Մախաչկալայում «Պերեխվատ» հատուկ գործողությամբ ձերբակալվածները ծրագրել էին մահափորձ ոստիկանության աշխատակցի դեմ
Ռուսաստան
Մախաչկալայում հունիսի 18-ին «Պերեխվատ» ծրագրով ձերբակալված եղբայրներ Սալիմովները կասկածվում են ՌԴ ՆԳ նախարարության աշխատակցի դեմ մահափորձի նախապատրաստման մեջ։ Mash Gor-ի տվյալներով՝ նրանցից մեկը 2013-ին դատապարտվել էր 8,5 տարվա ազատազրկման՝ ավազակային հարձակման համար, իսկ մյուսը՝ 2015-ին՝ 7 տարվա ազատազրկման՝ կողոպուտի համար։
Հատուկ ջոկատայինները նրանց ձերբակալել են Mercedes-ի մեջ, որի անիվներին կրակել են՝ մեքենան կանգնեցնելու համար։ Սակայն եղբայրները տեղափոխվել են մեկ այլ՝ զրահապատ Mercedes և փորձել փախուստի դիմել՝ այդ ընթացքում վրաերթի ենթարկելով երկու հատուկջոկատայինի, որոնք ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Ձերբակալման պահը տեսագրվել է։ Դեպքի մանրամասները շարունակվում են քննվել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին