Ապակե շշերը ավելի վնասակար են, քան մտածում էին
Աշխարհ
Ֆրանսիական ANSES գործակալության հետազոտությամբ պարզվել է, որ գազավորված ըմպելիքները, գարեջուրը և նույնիսկ ջուրը ապակե շշերում կարող են մինչև 50 անգամ ավելի շատ միկրոպլաստիկ պարունակել, քան նույն ըմպելիքները պլաստիկ կամ ալյումինե տարաներում։ Պատճառը՝ մետաղական կափարիչների ներկը, որի միկրոմասնիկները թափանցում են խմիչքի մեջ։
Աղտոտվածությունը հատկապես բարձր է եղել գազավորված քաղցր ըմպելիքներում և գարեջրում։ Գիտնականները առաջարկում են պարզապես բարելավել կափարիչների մաքրումը՝ ինչը կարող է նվազեցնել միկրոպլաստիկի պարունակությունը մինչև 60%-ով՝ առանց շշերի արտադրության կտրուկ փոփոխության։
Ավելի վաղ գիտնականները միկրոպլաստիկ էին հայտնաբերել նաև կանանց ձվաբջիջների զարգացման հեղուկում՝ ավելի մեծացնելով մտահոգությունները դրա հնարավոր վնասի վերաբերյալ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)