ՌԴ Պետդումայում ծաղրել են Գաշեկի հայտարարությունները Ռուսաստանի դեմ
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սվիշչևը ծաղրանքով է արձագանքել օլիմպիական չեմպիոն Դոմինիկ Գաշեկի՝ Ռուսաստանի դրոշների դեմ արված հայտարարություններին, որոնք հնչեցվել էին «Ֆլորիդա Փանթերս»-ի Stanley Cup-ի հաղթանակին նվիրված շքերթի առնչությամբ։ Սվիշչևը նշել է, որ NHL-ում վաղուց արդեն անտեսում են Գաշեկի «զառանցանքները»։
«Նա պարզապես փորձում է PR անել, որպեսզի գոնե ինչ-որ մեկը հիշի թոշակառուին», — ասել է պատգամավորը՝ մեջբերում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Գաշեկը քննադատել էր շքերթի ժամանակ ռուսական դրոշների օգտագործումը, նշելով, որ դա «ռուսական քաղաքական ղեկավարության քարոզչություն է»։ Շքերթի ժամանակ ռուս դարպասապահ Սերգեյ Բոբրովսկին և պաշտպան Դմիտրի Կուլիկովը մասնակցել էին ռուսական դրոշներով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան