Իրանը հրթիռակոծել է Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազաները
Աշխարհ
Իրանի մի քանի հրթիռ է արձակել Կատարի և Իրաքի ուղղությամբ, որտեղ գտնվում են ԱՄՆ ռազմաբազաները, հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հաղորդել է, որ Թեհրանը սկսել է ռազմական գործողություն՝ թիրախավորելով Կատարում գտնվող Ալ Ուդեյդ ռազմաբազան։ Միաժամանակ կան հաղորդումներ, որ Իրանը հրթիռներ է արձակել նաև Իրաքում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ։
Սպիտակ տան աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը և Պենտագոնը տեղյակ են Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազային սպառնացող ռիսկերի մասին և «ուշադիր հետևում են իրավիճակին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)