Թրամփը մտադիր չէ ռազմական պատասխան տալ Իրանի հարվածներին. CNN
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ անհապաղ ռազմական գործողություններ ձեռնարկել ի պատասխան ամերիկյան բազաների վրա Իրանի հարվածների, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով վարչակազմի աղբյուրին։ Ըստ պաշտոնյայի՝ Սպիտակ տան ղեկավարը նախընտրում է խուսափել Մերձավոր Արևելքի հակամարտություններին ԱՄՆ-ի հետագա ներգրավվածությունից։
Ընդսմին, Թրամփը պատրաստ է սրել առճակատումը, եթե իրավիճակը դա պահանջի, պարզաբանել է հեռուստաալիքի աղբյուրը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը սպասում էր Իրանի պատասխանին Իրանի տարածքում տեղակայված միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո. «Մենք վստահ էինք, որ նրանք կպատասխանեն: Նրանց գործողությունները հիշեցնում են Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո արձագանքը»:
Հիշենցնեք, որ 2020 թվականին Թրամփի հրամանով Բաղդադի օդանավակայանում սպանվեց իրանցի գեներալ Սոլեյմանին, ինչը հանգեցրեց երկրների միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Կատարում ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Ալ Ուդեյդ» բազայի դեմ գործողության մեկնարկի մասին։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող