Իսրայելցի պաշտոնյան հայտնել է՝ երբ ուժի մեջ կմտնի Իրանի հետ զինադադարը
Աշխարհ
Իսրայելցի անանուն պաշտոնյան, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին, հայտարարել է, որ այն ուժի մեջ կմտնի, եթե հակամարտող բոլոր կողմերը պահպանեն այն: Պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
«Եթե բոլոր կողմերը պահպանեն հրադադարը, այն կգործի»,- ասել է Ռավիդի զրուցակիցը։
Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իրանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել։ Նրա խոսքով՝ այն ուժի մեջ մտնելուց հետո աշխարհը կողջունի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։
Միաժամանակ, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ երկիրը զինադադարի համաձայնագիր չունի։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնության վերաբերյալ վերջնական որոշումը նախատեսվում էր ընդունել ավելի ուշ։
Հունիսի 24-ի առավոտյան իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելի հետ հրադադարն ուժի մեջ է մտել։ Ըստ այդմ՝ դա տեղի է ունեցել «իրանական հարձակումների չորս ալիքներից» հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)