Նեթանյահուն տեղեկացրել է կառավարությանը Իրանի հետ հրադադարի մասին
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստի ժամանակ նախարարների կաբինետին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ համաձայնագրի մասին, հաղորդում է իսրայելական պետական Kan հեռուստաալիքը։
«Նեթանյահուն նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի մասին կաբինետի նիստի ժամանակ, որը տևել է գրեթե մինչև ժամը 2:00-ը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նիստի ընթացքում Նեթանյահուն բացահայտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի բովանդակությունը, որի արդյունքում` առաջընթաց է գրանցվել լարվածության թուլացման հարցում։
Հրապարակման հեղինակները ընդգծում են, որ իսրայելցի նախարարներին հանձնարարվել է մամուլին մեկնաբանություններ չտալ մինչև հրադադարից հետո «տեղում ստեղծված իրավիճակը» չպարզաբանվի։
Հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը համաձայնության են եկել հրադադարի վերաբերյալ։ Նա նշել է, որ 24 ժամվա ընթացքում աշխարհը կտեսնի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)