Մերցը ողջունել է Թրամփի կողմից Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունը: X սոցիալական ցանցի իր էջում նա գրել է, որ դա Մերձավոր Արևելքը և ամբողջ աշխարհն ավելի անվտանգ կդարձնի։
«Եթե այս հրադադարը ձեռք բերվի Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի վճռական ռազմական հարվածներից հետո, դա շատ դրական զարգացում կլինի: Սա Մերձավոր Արևելքը և ամբողջ աշխարհն ավելի անվտանգ կդարձնի», - գրել է Մերցը։
Նա կոչ է արել «և՛ Իրանին, և՛ Իսրայելին» հետևել այս կոչին: Գերմանիայի կանցլերը նաև մանրամասնել է, որ այսօրվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշնակիցները կքննարկեն իրավիճակը կայունացնելու ուղիները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)