Ինչ ծրագիր ունի Իսրայելը Իրանի հետ հրադադարից հետո․ Times of Israel
Համաշխարհային Մամուլ
Իսրայելը կկենտրոնանա արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմնակիցների վերացման վրա Իրանի հետ զինադադարի մասին հայտարարելուց հետո։ Այս մասին ասել է ֆինանսների նախարար և ծայրահեղ աջակողմյան առաջնորդ Բեզալել Սմոտրիչը, մեջբերում է The Times of Israel-ը։
Նախարարի խոսքով՝ Իսրայելը «ջախջախիչ հաղթանակ» է տարել Իրանի դեմ արշավում՝ «լուրջ վնաս հասցնելով իրանական այաթոլլա ռեժիմին, այդ թվում՝ գիշերը Թեհրանում տասնյակ թիրախների ոչնչացմամբ»։
«Հիմա մենք շրջվում ենք մեր ողջ ուժով դեպի Գազա՝ առաջադրանքը կատարելու համար։ Այն է՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին և վերադարձնել մեր պատանդներին», - ասել է Սմոտրիչը։