Ռուսաստանը Միացյալ Նահանգների «գոյության թշնամին» է․ Զելենսկի
Աշխարհ
Ռուսաստանը Միացյալ Նահանգների գոյաբանական թշնամին է, մինչդեռ Ուկրաինան «Ամերիկայի դաշնակիցն» է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում։
Նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունեն նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, քանի որ «այս հարցում տարբեր ազդանշաններ կան»։
«Եվ ես վստահ եմ, որ նախագահ Թրամփը հասկանում է՝ ուկրաինացիները Ամերիկայի դաշնակիցներն են։ Եվ Ամերիկայի իրական գոյաբանական թշնամին Ռուսաստանն է։ Նրանք կարող են կարճ ժամանակով գործընկերներ լինել, բայց երբեք ընկերներ չեն լինի», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)