Հյուսիսային Օսիայում օդային տագնապ է հայտարարվել
Աշխարհ
Հյուսիսային Օսիայում անօդաչու թռչող սարքերի սպառնալիք է հայտարարվել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
«Հնարավոր է բջջային կապի և բջջային ինտերնետի դանդաղում։ Խնդրում եմ պահպանել հանգստություն և ըմբռնումով մոտենալ ներդրվող սահմանափակումներին. սա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով», - գրել է հանրապետության ղեկավարը։
Մենյայլոն հավելել է, որ Հյուսիսային Օսիայի օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)