Թրամփն իր հայտարարությամբ ապշեցրել է պաշտոնյաներին
Աշխարհ
Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն անակնկալի է բերել իր իսկ վարչակազմի մի շարք պաշտոնյաների: Այս մասին հայտնում է New York Times-ը:
«Հայտարարությունն անակնկալի է բերել Թրամփի վարչակազմի նույնիսկ որոշ բարձրաստիճան աշխատակիցների», - գրում է պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնյաներից մեկին:
Աղբյուրի տվյալներով՝ Իրանի հետ «ուղղակի և անուղղակի» ուղիներով հրադադարի շուրջ բանակցություններում առանցքային դեր են խաղացել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, իսկ որպես միջնորդ հանդես է եկել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)