Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այսօր անհնար է․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի համար, սակայն խոստովանել է, որ այսօր դա անհնար է։ Նրա խոսքերը մեջբերել է բրիտանական Sky News հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների համար ձեռնտու է ունենալ Ուկրաինայի նման դաշնակից։ Նա պնդում է, որ Կիևն ունի տեխնոլոգիաներ, «որոնք գործընկերները դեռևս չունեն» և արդեն 10 տարի գտնվում է հակամարտության մեջ։
«Խոսքը միայն մարտադաշտի մասին չէ։ Խոսքը տնտեսության, գոյատևման, կիբեռհարձակումների, բանկային համակարգի, էներգետիկ ոլորտի մասին է», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը «փոխադարձ հնարավորություն և անհրաժեշտություն է»։ Սակայն քաղաքական գործիչը նշել է, որ այսօր երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «անհնար է»։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)