Շատ դժվար է հիմա ինչ-որ վերջնական եզրակացություն անել․ Լավրով
Ռուսաստան
Իսրայել-Իրան հրադադարի կայունությունը դեռևս կասկածի տեղիք է տալիս: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Лента-ն:
«Շատ դժվար է հիմա ինչ-որ վերջնական եզրակացություն անել։ Արդեն հրադադարի հայտարարությունից հետո հաղորդագրություններ եղան Իսրայելի և Իրանի միջև հարվածների փոխանակման մասին։ Ուստի եկեք հիմա ինչ-որ վաղահաս հետևություններ չանենք բեկորային տեղեկատվության հիման վրա», - ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, եթե այն իսկապես ձեռք է բերվել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան