Չինական պետական նավթային հսկան մտնում է Կասպից ծովի նախագծեր՝ գործընկեր դառնալով Ղազախստանին
Տնտեսություն
Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը և «Քազմունայգազ»-ը պայմանագիր են ստորագրել չինական խոշոր պետական CNOOC կորպորացիայի հետ՝ Կասպից ծովի հյուսիս-արևելյան հատվածում նավթի որոնման և արդյունահանման համար։ Սա առաջին նման համագործակցությունն է CNOOC-ի համար Ղազախստանում, հայտնում է Курсив-ը։ Չինական կողմը կֆինանսավորի հիմնական հետախուզական աշխատանքները՝ ներառյալ մինչև 4.5 կմ խորությամբ հորատման ծրագրերը, գրում է Лента.ру-ն։
Նախնական գնահատականներով՝ հանքավայրի պաշարները կարող են գերազանցել 185 միլիոն տոննան։ «Քազմունայգազ»-ը դեռ 2024-ի սեպտեմբերից էր գործընկեր փնտրում նախագծի համար, ներկայացնելով համագործակցության պահանջների փաթեթ։ Նախագիծը կիրականացվի համատեղ, հավասար բաժնետոմսերով։
Նշենք, որ Ղազախստանը շարունակում է ընդլայնել նավթի արդյունահանման ծավալները՝ չկրճատելով այն՝ ինչպես նախատեսված է ՕՊԵԿ+ համաձայնագրով։ Ըստ նախարար Էրլան Աքկենովի՝ երկրի արդյունահանման 70 տոկոսը միջազգային խոշոր կոնսորցիումների վերահսկողության տակ է, իսկ պետական «Քազմունայգազ»-ի հանքավայրերում կրճատման հնարավորություններ գրեթե չկան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան