Ուկրաինական անօդաչուի հարվածից Բելգորոդում զոհվել է քաղաքացիական անձ
Ռուսաստան
Բելգորոդի մարզի Բայծուրի գյուղում ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով զոհվել է տեղի բնակիչ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։ Դրոնը հարվածել է քաղաքացիական մեքենային, ինչի հետևանքով տղամարդը մահացու վնասվածքներ է ստացել։ Նրա կինը ստացել է դեմքի և պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքներ, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից։
Մարզպետը իր ցավակցությունն է հայտնել զոհվածի հարազատներին։
Ավելի վաղ ուկրաինական անօդաչուները փորձել էին հարձակվել նաև Մոսկվայի մարզի վրա։ Կրասնոգորսկում խոցված դրոնի բեկորները ընկել էին բազմաբնակարան շենքի վրա, առաջացնելով հրդեհ, որի հետևանքով երկու մարդ տուժել էր, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան