Պրոդյուսեր Պրիգոժինը հայհոյանքներով քննադատել է Շառլոտին՝ ՌԴ անձնագիրը այրելու համար
Ռուսաստան
Ռուսական երաժշտական պրոդյուսեր Յոսիֆ Պրիգոժինը կոպիտ քննադատությամբ է հանդես եկել երգիչ Էդուարդ Շառլոտի հասցեին, որը հրապարակայնորեն այրել էր ռուսական անձնագիրը։ Ամիրան Սարդարովի հետ զրույցում Պրիգոժինը Շառլոտին անվանել է «նենգ ու անպատասխանատու» մարդ։
Հիշեցնենք, որ 2023 թ. հունիսին Շառլոտը տեսանյութ էր հրապարակել, որտեղ այրում էր իր անձնագիրը՝ հայտարարելով, որ այլևս իրեն Ռուսաստանի քաղաքացի չի համարում և մեկնում է Կիև։ Սակայն հետագայում վերադարձել էր Ռուսաստան, որտեղ նոյեմբերին ձերբակալվել էր Պուլկովոյի օդանավակայանում։
2024-ի դեկտեմբերի 27-ին Սամարայի մարզային դատարանը Շառլոտին դատապարտել էր 5.5 տարվա ազատազրկման՝ «հավատացյալների զգացմունքները վիրավորելու», «նացիզմի արդարացման» և «ատելության ու թշնամանքի հրահրման» մեղադրանքներով, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան