Չինական ապրանքները հեղեղում են ԱՄՆ շուկան՝ առևտրային զինադադարի ֆոնին
Տնտեսություն
Անցած շաբաթ Չինաստանում արձանագրվել է մոտ յոթ միլիոն բեռնարկղի ուղարկում ինչպես արտահանման, այնպես էլ ներքին շրջանառության համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Չինաստանի տրանսպորտի նախարարությանը։ Չինական նավահանգիստները բախվել են պատմականորեն ամենաբարձր ծանրաբեռնվածությանը՝ պայմանավորված ԱՄՆ-ում մաքսային նոր սահմանափակումներից առաջ ապրանքները շտապ արտահանելու փորձերով։
Ապրանքների հոսքի աճը պայմանավորված է նաև Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային զինադադարի մասին նորություններով։ Չինացի մատակարարները ակտիվորեն ավելացրել են նաև առաքումները Հարավարևելյան Ասիա, հետագայում այդ ապրանքներն ԱՄՆ շուկա վերաուղղորդելու նպատակով։
Արդյունքում՝ Հարավային Կորեայի արտահանումը դեպի ԱՄՆ մոտեցել է պատմական առավելագույն ցուցանիշներին, իսկ Վիետնամը, Թայվանը և Թաիլանդը հայտնել են ամերիկյան շուկա ռեկորդային մատակարարումների մասին այս գարնան վերջին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան