MMA մարտիկին մեղադրում են ահաբեկչության մեջ
Աշխարհ
Ռուսաստանում ահաբեկչության մեջ մեղադրվող MMA մարտիկ Լամբերդ Ահյադովը, ըստ կրկնակի հոգեբուժական փորձաքննության, գտնվել է պատասխանատվության կարող վիճակում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, մասնագետները եզրակացրել են, որ նա գիտակցել է իր գործողությունները, իսկ դատարանում ներկայացված հոգեկան խանգարման նշանները եղել են ձևացված։
Ահյադովը ներգրավված է մի շարք ծանր հոդվածներով՝ ահաբեկչություն, իրավապահի կյանքի դեմ հարձակում, բռնություն ոստիկանության աշխատակցի նկատմամբ և ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցություն։
Հետաքննության տվյալներով՝ 2022-ի վերջին նա փորձել է զենք խլել իրավապահից և հրաձգություն կազմակերպել Զարյադյե զբոսայգում։ Նա մթության մեջ շփոթել է ՄԱԴԻ-ի տեսուչին իրավապահի հետ և հասցրել է առնվազն 16 հարված։ Ահյադովը ձերբակալվել է 2023 թվականի հունվարի 1-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)