Մոսկվայում ավարտվել է վետերանների զանգվածային թունավորման գործի քննությունը
Ռուսաստան
Մոսկվայում քննիչները ավարտել են վետերանների զանգվածային թունավորման քրեական գործի քննությունը։ Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, դեպքը տեղի է ունեցել քաղաքի Միխայլովի անվան սոցիալական-վերականգնողական կենտրոնում։
Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները կոպիտ կերպով խախտել են սանիտարահիգիենիկ նորմերը, ինչի հետևանքով 2024 թ. սեպտեմբերի 13-ին թունավորվել է 42 մարդ։ Գործը փոխանցվել է դատարան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ի առավոտյան 30 մարդու մոտ գրանցվել են նմանատիպ ախտանիշներ՝ ջերմություն, սրտխառնոց, փորլուծություն և որովայնի ցավ։ Դեպքից հետո կալանավորվել էր մթերքների մատակարարը, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան