ՌԴ Պետդուման 20 անգամ ավելացրել է ոստիկանության պահանջը անտեսելու համար տուգանքը
Ռուսաստան
ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ հաստատել է օրենք, որով 20 անգամ ավելացվում է ոստիկանության պահանջով մեքենան չկանգնեցնելու համար նախատեսված տուգանքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այժմ այն կկազմի 7-ից 10 հազար ռուբլի՝ նախկին 500-800-ի փոխարեն։
Բացի այդ, օրենքով սահմանվում է, որ կրկնվող խախտման դեպքում վարորդները կարող են զրկվել վարորդական իրավունքից մինչև վեց ամիս ժամկետով։
Ավելի վաղ Պետդուման ընդունել էր նաև օրենք, որը թույլ է տալիս ոստիկանությանը ուժեղացնել վերահսկողությունը վարորդական իրավունքի տրամադրման և չեղարկման գործընթացում՝ ներառյալ առողջական հակացուցումների հայտնաբերման դեպքերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան