Պուտինը ստորագրել է դրոփերների նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանող օրենք
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որով սահմանվում է քրեական պատասխանատվություն դրոփերների համար։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։
Դրոփերներն օժանդակողներ են ֆինանսական խարդախություններին՝ տրամադրելով իրենց բանկային տվյալները կամ քարտերը հանցագործներին՝ փոխարենը ստանալով վարձատրություն, ինչը դժվարացնում է խարդախ սխեմաների բացահայտումը, գրում է Лента.ру-ն։
Նոր օրենքով նման գործունեության համար սահմանվում է տուգանք մինչև 300 հազար ռուբլի, հանրային աշխատանքներ մինչև 480 ժամ, ուղղիչ աշխատանքներ մինչև 2 տարի, հարկադիր աշխատանքներ կամ ազատության սահմանափակում մինչև 3 տարի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան