Կուրսկի մարզում ուկրաինացի զինվորականին դատապարտել են 17 տարվա ազատազրկման
Ռուսաստան
Կուրսկի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի 17-րդ առանձին տանկային բրիգադի զինվոր Իգոր Սնիժկոն դատապարտվել է 17 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն Telegram-ում։
Դատարանի տվյալներով՝ 2024-ի հոկտեմբերին Սնիժկոն, զինված ավտոմատով և նռնակներով, ներխուժել է ՌԴ Կորենևսկի շրջանի տարածք, որտեղ կազմակերպել է դիտարկման և կրակային դիրքեր ու կրակ բացել ռուս զինվորների և խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Նա մասնակցել է նաև Օլգովկա գյուղի վրա հարձակմանը։
Հետագայում Սնիժկոն գերի է ընկել և ներկայացվել է դատարանի առաջ։ Ավելի վաղ ևս մեկ ուկրաինացի զինվոր դատապարտվել էր ռուսների տների վրա կրակային դիրքեր կազմակերպելու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)