Թուրքիայում արդեն տեղակայվում են Patriot հրթիռները
Թուրքիա
Թուրքիայի հարավում` Սիրիայի հետ սահմանագծին գտնվող Ղազիայնթափ քաղաքում արդեն սկսվել են ԱՄՆ-ի կողմից տրամադրված Patriot տիպի 2 զենիթահրթիռային համակարգի տեղակայման աշխատանքները: Այդ մասին դեկտեմբերի 26-ին հայտնել է ИТАР-ТАСC-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի իր աղբյուրներին:
Թե որ փուլում են գտնվում հրթիռների տեղակայման աշխատանքները, չի պարզաբանվում:
Հիշեցնենք, որ Թուրքիան նոյեմբերի վերջին պաշտոնապես դիմել էր ՆԱՏՕ-ին հրթիռներ տեղակայելու խնդրանքով: Թուրքական իշխանությունները հայտնել էին, որ հրթիռներն իրենց անհրաժեշտ են Սիրիայի կողմից արձակվող օդային հարվածներից պաշտպանվելու համար:
ՆԱՏՕ-ն իր համաձայնությունը տվեց նոյեմբերի 21-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Անկարային մատակարարվելու է 6 Patriot՝ 2-ական՝ ԱՄՆ-ից, Նիդեռլանդներից և Գերմանիայից:
Թուրքիան նախօրոք խնդրել էր իրեն հատկացնել 15 Patriot հրթիռ:
Իր հերթին Սիրիան, Իրանն ու Ռուսաստանը հանդես եկան Թուրքիայի քննադատությամբ, հայտարարելով, որ զենիթա-հրթիռային համակարգի տեղակայումը հանգեցնում է տարածաշրջանում լարվածության ծավալմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)