ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ «արտադրական պատերազմ» է վարում, հայտարարել է Ռյուտեն
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ այժմ ներգրավված է «արտադրական պատերազմի» մեջ։ «Ռուսաստանը արագորեն վերազինվում է, և ՆԱՏՕ-ի ռազմական առավելությունը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։ Մենք պետք է միասին աշխատենք, նորարարություն բերենք և հաղթենք այս նոր արտադրական պատերազմում», — ասել է նա Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, փոխանցում է Reuters-ը։
Ռյուտեն ընդգծել է, որ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան կարող են միայն համատեղ ջանքերով դիմագրավել այս մարտահրավերին։
Հիշեցնենք, որ Հաագայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում (հունիսի 24-25) անդամ պետությունները վերահաստատելու են իրենց աջակցությունը Ուկրաինային, սակայն հայտարարության մեջ Կիևի անդամակցության հստակ ժամկետներ նշված չեն լինելու։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)