Զելենսկին պաշտոնական հանդիպման է ներկայացել դասական հագուստով
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վինձորի ամրոցում Մեծ Բրիտանիայի արքա Կառլ III-ի հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ 2022-ից ի վեր հրաժարվել է զինվորական հագուստից՝ նախընտրելով դասական կոստյում։ Նրա արտաքին տեսքն անմիջապես քննարկման թեմա է դարձել, քանի որ ավելի վաղ նա խոստացել էր կոստյում կրել միայն պատերազմից հետո։
Բրիտանական մամուլում նշում են, որ Զելենսկու այս կերպարը կարող է բարկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ նա նախկինում քննադատել էր Ուկրաինայի ղեկավարին պաշտոնական դահլիճներում ոչ դասական ոճով ներկայանալու համար, փոխանցում է Лента.ру-ն։
Զելենսկին չի թաքցնում, որ իր ոճի միջոցով ցանկանում է ընդգծել համերաշխությունը ուկրաինացի ժողովրդի հետ։ Նրա դիզայների խոսքով՝ այս պարզ զինվորական ոճը հատուկ ուղերձ է, որը քաղաքական իմաստ ունի համաշխարհային ասպարեզում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու