ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճատևը կլինի․ The Times
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովը, որը տեղի կունենա Հաագայում, պատմության մեջ ամենակարճը կլինի։ Այս մասին գրում է բրիտանական The Times թերթը։
«Սա կլինի ՆԱՏՕ-ի ամենակարճ գագաթնաժողովը անձնական բանակցությունների առումով, ինչպես նաև ամենաթանկը», - ասվում է հրատարակության հոդվածում։
Նշվում է, որ գագաթնաժողովի գլխավոր միջոցառումը՝ դաշինքի երկրների ղեկավարների նիստը, կտևի 2.5 ժամ, իսկ դրա արժեքը կկազմի 183 միլիոն եվրո, այսինքն՝ մոտավորապես 1 միլիոն եվրո մեկ րոպեի համար։