Ռուսաստանում արգելվում են օտարալեզու ցուցանակները՝ Պուտինի ստորագրած նոր օրենքով
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուսերենի պաշտպանության մասին օրենք, որը արգելում է օտարալեզու ցուցանակները առանց ռուսերեն տարբերակի։ Այսուհետ խանութների, ծառայություններ մատուցող կազմակերպությունների և այլ հանրային օբյեկտների ցուցանակները պետք է պարտադիր ներկայացվեն ռուսերեն։ Թույլատրվում են նաև պետական հանրապետությունների և Ռուսաստանի ժողովուրդների լեզուներով գրառումներ, սակայն դրանք պարտադիր պետք է կրկնեն ռուսերեն տարբերակը՝ իմաստով, գույնով, տառատեսակով և չափով, գրում է Лента.ру-ն։
Բացի այդ, նորակառույց շինությունների անվանումներում, որոնք կառուցապատողները նախատեսում են օգտագործել գովազդում, կարելի է օգտագործել միայն կյուրիլյան տառեր։ Այս կանոնները չեն տարածվում այն օբյեկտների վրա, որոնք շահագործման են հանձնվել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։
Փոփոխությունները կգործեն 2026 թվականի մարտի 1-ից։ Նախօրեին նաև Պետդումայի պատգամավորները առաջարկել էին վերանվանել այնպիսի բնակավայրեր, որոնց անվանումները կարող են ընկալվել որպես երկիմաստ կամ անպարկեշտ, այդ թվում՝ Շալավա, Վագինա, Լոխ, Պոպկի, Պուկովո, Բուխալովո և Կոնչենբուրգ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան