Թրամփն առաջադրվել է Նոբելյան մրցանակի
Աշխարհ
Հանրապետական կոնգրեսական Բադի Քարթերն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լուծման համար, հաղորդում է Fox News-ը։
Նշվում է, որ Քարթերը նամակ է գրել Նոբելյան մրցանակի կոմիտեին՝ նշելով, որ Թրամփը «բացառիկ և պատմական դեր» է խաղացել «Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության դադարեցման և աշխարհի ամենամեծ պետության կողմից ահաբեկչության հովանավորությանը՝ մոլորակի ամենամահացու զենքը ձեռք բերելու կանխարգելման գործում»։