Պուտինը հետմահու պարգևատրել է գնացքի վարորդին
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու պետական պարգև է շնորհել Պավել Միշինին՝ Բրյանսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական հարձակման ժամանակ տասնյակ մարդկանց կյանքը փրկելու համար։ Հրամանը հրապարակվել է Ռուսաստանի իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
Միշինը զոհվել էր միջադեպի ժամանակ՝ կատարելով հերոսական գործողություններ, որոնք թույլ են տվել տարհանել և փրկել հարյուրավոր ուղևորների։
Ըստ պաշտոնական տվյալների՝ նա զոհվել է հարվածի պահին՝ չդադարեցնելով վերահսկողությունը գնացքի վրա, գրում է Лента.ру-ն։