Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, և դրա համար բարձր գին վճարեց։ ՌԻԱ Նովոստիի
փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Չնայած մեր սիրելի քաղաքացիների՝ կանանց և երեխաների, գիտնականների և զինվորական հրամանատարների մահը, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքների վնասը համարվում են մեծ կորուստ և վերք մեր հայրենիքի համար, Իսրայելի կրած վնասը, չնայած իր կոշտ քարոզչությանը և լրատվամիջոցների գրաքննությանը, անհավանական էր։ Իսրայելը չկարողացավ հասնել իր չարագործ նպատակներին՝ ոչնչացնել միջուկային օբյեկտները և հրահրել հասարակական անկարգություններ», - ասել է Փեզեշքիանը Իրանի նախագահի մամուլի ծառայության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։