Իսրայելը հայտնել է Իրանի դեմ պատերազմի ժամանակ կրած կորուստների և վնասների մասին
Աշխարհ
12-օրյա առճակատման ընթացքում Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 550 հրթիռ, հայտարարել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
Գործողության սկզբից
• Իսրայել պետության տարածքի վրա արձակվել է շուրջ 550 հրթիռ
• Գործարկվել է ավելի քան 1,000 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)
Կորուստներ * - 28 զոհ
• Վիրավորվել է 1,472 մարդ, որից՝ 15-ծանր վիճակում,58-ը ՝ միջին ծանրության, 1,399-ը ՝ թեթև վիրավորումով:
Իսրայելի հարկային մարմինը ստացել է 38,700 վնասի փոխհատուցման դիմում, այդ թվում՝
30,809 շենքերի վնաս, 3,713 ավտոմեքենաների վնաս, 4,085 գույքի և տների պահպանման վնաս: