Եվրախորհրդարանը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդությունն անցնում է BRICS-ին
Աշխարհ
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Միացյալ Նահանգները փորձում է պահպանել իր առաջատար դիրքը աշխարհում, սակայն այն անցնում է Չինաստանին և BRICS-ին, այս կարծիքը հայտնել է բելգիացի եվրապատգամավոր Ռուդի Քեննեսը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
«Ժամանակակից աշխարհի իրական խնդիրն այն է, որ իշխանության փոփոխություն է տեղի ունենում։ Եվ ԱՄՆ-ն դա գիտի։ Նրանք փորձում են պահպանել աշխարհի շերիֆի իրենց դերը՝ լինելով մեծ տերություն, բայց դա նրանց չի հաջողվում։ Նրանք գիտեն, որ Չինաստանը և BRICS-ը ստանձնելու են առաջնորդությունը։ Իսկ ամերիկացիները ցանկանում են այն պահել իրենց ձեռքում։ ԱՄՆ-ի իրական թշնամին ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը», - կարծում է եվրապատգամավորը։