Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային չվերթների համար
Աշխարհ
Իրանի օդային տարածքը բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար: Այս մասին հայտնում է Flightradar24 ծառայությունը:
«Իրանի օդային տարածքն այժմ բաց է Թեհրանից և դեպի Թեհրան միջազգային չվերթների համար՝ նախնական թույլտվությամբ», – ասվում է ծառայության X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ: