Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել․ ինչ են քննարկել
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, երեքշաբթի օրը հաղորդել է Կրեմլի կայքը։
«Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Մինսկում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստման հարցերը։ Բացի այդ, նրանք քննարկել են արդիական միջազգային և տարածաշրջանային հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինը և Լուկաշենկոն նաև համաձայնել են շարունակել կարծիքների բարեկամական փոխանակումը Ռուսաստանի նախագահի Մինսկում գտնվելու ընթացքում։