Մենք քանդել ենք Իրանի միջուկային ծրագիրը․ Նեթանյահու
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելի հետ հակամարտության արդյունքում Իրանը մնացել է առանց միջուկային զենք մշակելու կարողության։
«Տասնամյակներ շարունակ ես խոստացել եմ, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, և մեր կործանիչների գերազանց գործողությունների շնորհիվ մենք իրանական միջուկային նախագիծը զրոյի ենք հասցրել։ Եթե որևէ մեկը փորձի վերականգնել այն, մենք նույն վճռականությամբ և ուժով կգործենք՝ նման փորձը խափանելու համար։ Իրանը միջուկային զենք չի ունենա», - Նեթանյահուի խոսքերն է մեջբերում Ynet-ը։
Վարչապետի խոսքով՝ Իսրայելը վերացրել է Իրանից «երկու գոյության սպառնալիք»՝ «միջուկային ռումբերի կողմից ոչնչացման սպառնալիքը և 20,000 բալիստիկ հրթիռների կողմից ոչնչացման սպառնալիքը»։