ԱՄՆ-ի հարվածները Իրանին չեն ոչնչացրել միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները․ CNN
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա կատարված հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականների, միայն մի քանի ամսով «հետ են մղել» դրա զարգացումը, երեքշաբթի օրը հաղորդել է CNN-ը ՝ հղում անելով ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության զեկույցին։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ միջուկային նյութերն ու սարքավորումները, այդ թվում՝ հարստացված ուրանի պաշարները և ցենտրիֆուգները, մեծ մասամբ անվնաս են մնացել, վնասը սահմանափակվել է Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վերգետնյա կառույցներով և էներգետիկ ենթակառուցվածքներով։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ գործողությունն ընթացել է ըստ պլանի, սակայն վերլուծաբանները նշում են, որ ծրագրի հիմնական տարրերը չեն ոչնչացվել։